2015-2016 ուստարվա ընդունելություն

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցը հրավիրում է բոլոր այն նպատակասլաց հիմնական դպրոցն ավարտած աշակերտներին որոնք իրոք գնահատում և հասկանում են կրթության դերն ու նշանակությունը:
Դպրոցում խորքային ուսուցանվող առարկաները դասավանդում են համալսարանի դասախոսները:
Դպրոցն ունի բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքեր՝ իրենց ենթահոսքերով:
ԲՆԱԳԻՏԱՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՀՈՍՔ
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ / ենթահոսք/ — խորքային առարկաներն են՝                                    << Նկարչություն >>, << Գծագրություն>>
ԴԻԶԱՅՆ / ենթահոսք /-խորքային առարկաներ՝<< Նկարչություն>>,
<< Գծագրություն>>
ՖԻԶՄԱԹ / ենթահոսք /- խորքային առարկաներ՝ <<Ֆիզիկա>> ,<< Մաթեմատիկա >>
ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ / ենթահոսք / — խորքային առարկաներ՝ <<Ֆիզիկա >>, <<Մաթեմատիկա>>
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ / ենթահոսք/- խորքային առարկաներ՝ <<Ֆիզիկա >>, <<Մաթեմատիկա>> ,<<Անգլերեն>>

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀՈՍՔ /Սերվիս/

Սերվիս / ենթահոսք /- խորքային առարկաներ՝ <<Հայոց լեզու>> , << Անգլերեն >> ,<< Ռուսաց լեզու>>, << Հայոց պատմություն>>

     Դպրուցում նաև ուսումնասիրում են ֆրանսերեն լեզու , որն ուսումնական պլանում ներառված է որպես երրորդ օտար լեզու:

   Դպրուցում նաև գործում են անվճար լրացուցիչ պարապմունքներ ըստ հոսքային առարձնահատկության: